Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Անդ­րա­նի­կը թևեր պի­տի ու­նե­նար, որ թռ­չեր-հաս­ներ Սար­դա­րա­պատ կամ Բաշ Ա­պա­րան

Անդ­րա­նի­կը թևեր պի­տի ու­նե­նար, որ թռ­չեր-հաս­ներ Սար­դա­րա­պատ կամ Բաշ Ա­պա­րան
04.09.2020 | 00:51
Հա­յոց նո­րա­գույն պատ­մու­թյան պայ­քա­րի ա­ներկ­րորդ հե­րոս զո­րա­վար Անդ­րա­նի­կին ար­դեն մեկ դա­րից ա­վե­լի, փա­ռա­բա­նե­լով ու նսե­մաց­նե­լով, նրան վկա­յա­կո­չե­լով ու խոս­քը մեջ­բե­րե­լով, դի­մում են տար­բեր զբաղ­մուն­քի տեր ստեղ­ծա­գոր­ծող­ներ ու քա­ղա­քա­կան գոր­ծիչ­ներ: Նրա հի­շա­տա­կը չէր խամ­րել ան­գամ խոր­հր­դա­յին միա­կու­սակ­ցա­կան հա­մա­կար­գի գե­րիշ­խա­նու­թյան տա­րի­նե­րին: Սիր­ված էր ա­մե­նուր, ա­մեն հար­կի տակ: Հենց դրա շնոր­հիվ մեր հե­րոս­նե­րից նա ա­ռա­ջի­նը մե­ծար­վեց հայ­րե­նի­քում: Վե­րա­դար­ձավ, և նրա ո­գին զենք դար­ձավ հա­յոց նոր սերն­դի հա­մար, ո­րը հաղ­թեց Ար­ցա­խյան գո­յա­մար­տում:
Երբ ե­րե­սուն տա­րի ա­ռաջ մե­զա­նում սկս­վեց տն­տե­սու­թյան մաս­նա­վո­րե­ցու­մը, ըստ կու­սակ­ցա­կան պատ­կա­նե­լու­թյան սե­փա­կա­նաշ­նորհ­վե­ցին նաև ազ­գա­յին գոր­ծիչ­ներն ու հե­րոս­նե­րը: «Ան­տեր» մնաց միայն հե­րո­սա­պետ Անդ­րա­նի­կը: Նա ինչ­պես կար, այն­պես էլ մնաց ժո­ղովր­դի սե­փա­կա­նու­թյու­նը: Սա­կայն զո­րա­վա­րի ծնն­դյան 150-ա­մյա­կը 2015-ին հայ­րե­նի­քում չնշ­վեց պե­տա­կա­նո­րեն՝ իշ­խող ՀՀԿ-ի և նրա ա­ռաջ­նոր­դի կամ­քով: Դե, նրանք դա­վա­նում են նժ­դե­հա­կա­նու­թյուն՝ չի­մա­նա­լով, որ Գա­րե­գին Նժ­դեհն իր ա­վագ ըն­կեր Անդ­րա­նի­կին հա­մա­րում է հա­յոց ա­զա­տագ­րա­կան պայ­քա­րի խոր­հր­դա­նի­շը:
Հի­մա էլ աս­վում է՝ մո­ռա­նալ մեր հե­րո­սա­կան ան­ցյա­լը, նաև Անդ­րա­նի­կին, և պատ­մու­թյու­նը սկ­սել զրո­յից: Այս խայ­տա­ռակ մտայ­նու­թյա­նը միայն ես չէ, որ դեմ եմ: Ներ­կա հրա­պա­րակ­ման ա­ռիթն այլ է: Վեր­ջերս իջևա­նյան իմ ան­կյու­նում ու­շադ­րու­թյանս ար­ժա­նաց­րին Թա­թուլ Հա­կո­բյան լրագ­րո­ղի՝ իր կու­սակ­ցու­թյան կամ գա­ղա­փա­րա­կից­նե­րի խմ­բի տե­սա­կետն ար­տա­հայ­տող շա­րադ­րան­քը, ո­րով նա կանգ­նել է զո­րա­վա­րին նսե­մաց­նող­նե­րի շար­քե­րում: Խոս­քը վե­րա­բե­րում է 1918 թ. գար­նա­նը թուր­քե­րի դեմ մղ­ված կռիվ­նե­րին Անդ­րա­նի­կի չմաս­նակ­ցե­լու հան­գա­ման­քին: Նա ա­սում է. «Անդ­րա­նի­կը իր շուրջ 2000 զո­րախմ­բով, որ ձևա­վոր­վել էր Ա­լեք­սանդ­րա­պո­լում 1918 թվա­կա­նի գար­նա­նը, գրե­թե մաս­նակ­ցու­թյուն չու­նե­ցավ Սար­դա­րա­պա­տի, Բաշ Ա­պա­րա­նի և Ղա­րա­քի­լի­սա­յի հայ-թուր­քա­կան կռիվ­նե­րին»: Մեղմ ա­սած՝ սա չի­մա­ցու­թյան ար­դյունք է պատ­մա­կան թե­մա­յով ստեղ­ծա­գոր­ծո­ղի հա­մար:
Նախ բո­լոր չի­մա­ցող­նե­րին հայտ­նեմ, որ Անդ­րա­նի­կը թևեր պի­տի ու­նե­նար, որ թռ­չեր-հաս­ներ Սար­դա­րա­պատ կամ Բաշ Ա­պա­րան, ո­րով­հետև նա հեռ­վում էր՝ զբաղ­ված իր գոր­ծով: 1918 թ. մար­տին հայ­կա­կան կոր­պու­սի հրա­մա­նա­տար, զո­րա­վար Թով­մաս Նա­զար­բե­կյա­նի կար­գադ­րու­թյամբ Անդ­րա­նի­կը Սի­բի­րից ժա­մա­նած արևմտա­հայ ռազ­մա­գե­րի­նե­րի եր­թա­յին վաշ­տի հի­ման վրա Թիֆ­լի­սում կազ­մա­վո­րում էր իր վեր­ջին զոր­քը՝ Հայ­կա­կան ա­ռան­ձին հար­վա­ծող զո­րա­մա­սը: Հա­յաս­տա­նի պաշտ­պա­նու­թյան խոր­հր­դի պա­հան­ջով Ա­լեք­սանդ­րա­պո­լում վերջ­նա­կան տես­քի բեր­ված 1400 մար­դուց կազմ­ված ջո­կա­տը, Անդ­րա­նի­կի ներ­կա­յու­թյամբ թուր­քե­րին չգրգ­ռե­լու նպա­տա­կով, ու­ղարկ­վում է դե­պի Ա­խալ­քա­լաք՝ սահ­մա­նի Բան­դի­վան-Կար­ծախ գի­ծը պաշտ­պա­նե­լու: Ապ­րի­լի 27-ին, մա­յի­սյան հե­րո­սա­մար­տե­րից գրե­թե մեկ ա­միս ա­ռաջ, անդ­րա­նի­կյան­ներն Ա­շոց­քի սա­րա­հար­թում ա­ռա­ջինն են ըն­դու­նում նա­խա­հար­ձակ թշ­նա­մու հար­ված­նե­րը՝ ստանձ­նե­լով բաց­վող ռազ­մա­ճա­կա­տի աջ թևի պաշտ­պա­նու­թյու­նը: Այս­տեղ ան­զի­ջում կռիվ­նե­րը շա­րու­նակ­վում են 19 օր:
Մա­յի­սի 15-ից հե­տո, երբ թուր­քե­րը նեն­գա­բար գրա­վե­ցին Ա­լեք­սանդ­րա­պո­լը, հայ­կա­կան զոր­քը նա­հան­ջեց Ղա­րա­քի­լի­սա՝ շր­ջա­պատ­ման վտանգ ա­ռա­ջաց­նե­լով Անդ­րա­նի­կի զոր­քի հա­մար: Օր օ­րի ա­վե­լա­ցող գաղ­թա­կան­նե­րին ա­պա­հով Լոռ­վա սա­րա­հարթ տե­ղա­փո­խե­լուց հե­տո, մա­յիս 19-ին հար­վա­ծող զո­րա­մա­սը Քա­րա­խա­չի լեռ­նանց­քով ան­ցավ Վո­րոն­ցով­կա, այ­նու­հետև՝ Ջա­լա­լօղ­լի, ուր մա­յի­սի 20-ին և 21-ին տե­ղի ու­նե­ցան կա­տա­ղի մար­տեր: Անդ­րա­նի­կը կոր­պու­սի շտա­բից հրա­ման ստա­ցավ ա­մեն գնով պաշտ­պա­նե­լու Դե­բե­դի ձո­րով անց­նող եր­կա­թու­ղին, ո­րով թշ­նա­մին հույս ու­ներ ա­րագ գրա­վել Թիֆ­լի­սը և շարժ­վել դե­պի Բա­քու: Հայ­կա­կան ա­ռան­ձին հար­վա­ծող զո­րա­մա­սը պատ­վով է կա­տա­րում իր ա­ռա­ջադ­րան­քը: Իսկ թե ին­չու Անդ­րա­նի­կը չի մաս­նակ­ցել Ղա­րա­քի­լի­սա­յի ճա­կա­տա­մար­տին, հան­դի­պող­նե­րը թող այդ հար­ցը տան հայ­կա­կան կոր­պու­սի հրա­մա­նա­տար Թով­մաս Նա­զար­բե­կյա­նին: Նաև խոր­հեն՝ հա­յոց ան­մահ հե­րո­սա­պե­տը 1918-ի գար­նա­նը սկս­ված հայ-թուր­քա­կան կռիվ­նե­րում «գլու՞խ է պա­հել», թե՞ մաս­նակ­ցել իր ան­վա­նը վա­յել ձևով:
Անհ­րա­ժեշտ եմ հա­մա­րում հա­վե­լել, որ կան­խամ­տած­ված, թե թյու­րի­մա­ցա­բար, մինչ այժմ էլ պատ­շա­ճո­րեն չի հիշ­վում Անդ­րա­նիկ զո­րա­վա­րի ա­վան­դը Սյու­նի­քի պաշտ­պա­նու­թյան, այն Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան ան­բա­ժա­նե­լի մաս հաս­տա­տե­լու և Ի­րա­նի հետ սահ­մա­նը պաշտ­պա­նե­լու գոր­ծում: Զո­րա­վա­րը Բա­թու­մի պայ­մա­նա­գի­րը մեր­ժե­լուց հե­տո իր զոր­քով և ի­րե­նից ոչ մի գնով բա­ժան­վել չցան­կա­ցող գաղ­թա­կան­նե­րի բազ­մու­թյան հետ փոր­ձեց Նա­խիջևա­նով անց­նել Խոյ, հաս­նել Մի­ջա­գետ­քում գտն­վող անգ­լիա­ցի­նե­րին, նրանց ու­ղեկ­ցել Հա­յաս­տան և գաղ­թա­կան­նե­րին վե­րա­դարձ­նել հայ­րե­նիք: Երբ դա չհա­ջող­վեց, նա Բարձ­րյա­լի կա­մոք հայ­տն­վեց Սյու­նի­քում և ա­միս­ներ շա­րու­նակ լեռ­նա­ցավ Նա­խիջևան-Սի­սիան-Գո­րիս-Շու­շի ճա­նա­պար­հով ա­ռա­ջա­ցող թուր­քե­րի դեմ:
Ազ­գի սի­րե­լի հե­րոսն իր կի­սա­քաղց ու բո­կոտն հրաշք քա­ջե­րի հետ, ՀՀ կա­ռա­վա­րու­թյու­նից չս­տա­նա­լով որևէ օգ­նու­թյուն, վե­րա­հաս կոր­ծա­նու­մից փր­կեց Սյու­նի­քի 60-հա­զա­րա­նոց բնակ­չու­թյա­նը, 35 հա­զար գաղ­թա­կան­նե­րին և «ազ­գի զմայ­լե­լի ծա­ղիկ» որ­բե­րին: Նա կա­րո­ղա­ցավ՝ որ­պես Հա­յաս­տա­նի ան­բա­ժա­նե­լի տա­րածք, պահ­պա­նել պատ­մա­կան Սյու­նի­քը, որն այ­սօր էլ սե­պի նման խր­ված է արևմտյան և արևե­լյան թուր­քե­րի սիր­տը: Այս ա­մե­նի մա­սին պի­տի ի­մա­նան Անդ­րա­նի­կին սի­րող­ներն ու նսե­մաց­նել ցան­կա­ցող­նե­րը: Պար­զա­պես կար­դալ է հար­կա­վոր թե­մա­յին վե­րա­բե­րող գրա­կա­նու­թյու­նը, և ոչ թե մեր­կա­պա­րա­նոց հայ­տա­րա­րու­թյուն­ներ կա­տա­րել: Իսկ ան­կողմ­նա­կալ մնա­լու հա­մար՝ ծա­նո­թա­նալ օ­տար­նե­րի կար­ծիք­նե­րին Անդ­րա­նի­կի մա­սին:
Ռու­բեն ՍԻ­ՄՈ­ՆՅԱՆ
Դիտվել է՝ 3028

Մեկնաբանություններ